ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Երե­քում էլ հաղ­թա­նակ 1:0 հաշ­վով

Երե­քում էլ հաղ­թա­նակ 1:0 հաշ­վով
14.02.2020 | 02:32
Ի­տա­լիա­յի գա­վա­թի կի­սաեզ­րա­փակ­չի «Ին­տեր»-«Մի­լան» ա­ռա­ջին դի­մա­կա­յու­թյու­նում հաղ­թա­նակ են տո­նել հյու­րե­րը: Հան­դիպ­ման միակ գո­լը խփել է Ֆա­բիան Ռուի­սը: Պա­տաս­խան խա­ղը կա­յա­նա­լու է մար­տի 5-ին: Հի­շեց­նենք, որ տիտ­ղո­սի գոր­ծող տի­րա­կա­լը Հռո­մի «Լա­ցիոն» է:
Կի­սաեզ­րա­փակ­չի ա­ռա­ջին հան­դի­պումն է ե­ղել և «Աթ­լե­տիկ»-«Գրա­նա­դա» դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ նույն­պես ար­ձա­նագր­վել է նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նակ, միայն թե իս­պա­նա­կա­նում ա­ռա­վել հա­ջո­ղակ են ե­ղել տան­տե­րե­րը: Այս­տեղ նույն­պես պա­տաս­խան խա­ղը մար­տի 5-ին է:
Ի տար­բե­րու­թյուն վե­րը հի­շա­տակ­ված եր­կր­նե­րի, Ֆրան­սիա­յի գա­վա­թի խա­ղար­կու­թյու­նում, ի դեմս «Լիոն»-«Մար­սել» դի­մա­կա­յու­թյան, անց­կաց­վել է քա­ռորդ եզ­րա­փակ­չի հան­դի­պու­մը, որ­տեղ նույն­պես գրանց­վել է նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նակ, ին­չը տան­տե­րե­րին թույլ է տվել միա­նալ կի­սաեզ­րա­փա­կիչ դուրս ե­կած «Պա­րի Սեն Ժեր­մե­նին» ու «Ռե­նին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 6246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ